211652_close_icon
views-count2279 դիտում article-date 12:37 29-09-2014

iPhone-ների տերերի քայլերին կարող են հետևել ոչ միայն հատուկ ծառայությունները, այլև՝ վարձու մարդասպանները. The Daily Mail

Apple ընկերության մի շարք արտադրատեսակների սեփականատերերի գործականում յուրաքանչյուր քայլը կարող են հետևել ոչ միայն հատուկ ծառայությունները, այլև՝ քրեական կառույցները: Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Mail պարբերականը: Վերջինիս փորձագետներն ընդգծում են, որ դա շատ վտանգավոր է: iPhone-ների տերերի բառացիորեն յուրաքանչյուր քայլին կարող են հետևել կատարելապես կողմնակի մարդիկ: Խնդիրն այն է, որ iOS7 կամ iOS8 օպերացիոն համակարգով Apple-ի արտադրանքում տեղակայված են այնպիսի սարքեր, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն հետևել բջջային հեռախոսների տերերի տեղաշարժին, այլև՝ հստակեցնել նրանց սիրելի երթուղիները: Այդ ամենը iPhone-ը վերածում է յուրատեսակ լրտեսական գործիքի, քանի որ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող է հայտնվել ոչ միայն հատուկ ծառայությունների, այլև՝ քրեական տարրերի, այդ թվում նաև վարձու մարդասպանների ձեռքում:

Նմանատիպ նյութեր