211652_close_icon
views-count1576 դիտում article-date 14:12 29-09-2014

Երգիչ-երգահան Արսեն Գրիգորյանը պարգևատրվել է ՀՀ ԱԻՆ շնորհակալագրով

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Զեկուցվեց շաբաթվա ընթացքում իրականացված ուսումնավարժանքների մասին: Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ աշխատանքների մասին: Ֆրանսիացի մասնագետների այցի նպատակը Վայքում, Կապանում և Ստեփանավանում իրենց կողմից տեղադրված կայանների ուսումնասիրումն է: Հիդրոմետ ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց ՀՀ-ում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օ. Ավանեսյանը զեկուցեց հրշեջ մեքենաներում GPS սարքերի տեղադրման մասին: Արդեն 50 սարք տեղադրվել է Երևան քաղաքը սպասարկող հրշեջ մեքենաներում, 104 սարք` մարզերում, ևս 44 սարքի տեղադրումն ընթացքի մեջ է: ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության նախագահ Լ. Մելիքյանը զեկուցեց հոկտեմբերի 10-ին նախատեսվող ընդհանուր ժողովի մասին, որտեղ կազմակերպության անդամներին կներկայացվի արհմիության մեկ տարվա աշխատանքների հաշվետվությունը: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին: Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարար Ա. Երիցյանը ՀՀ ԱԻՆ շնորհակալագրով պարգևատրեց երգիչ-երգահան Արսեն Գագիկի Գրիգորյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու և սեպտեմբերի 4-ին` արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ երգ նվիրելու համար:

Նմանատիպ նյութեր