211652_close_icon
views-count1012 դիտում article-date 15:40 29-09-2014

Lufthansa-ի օդաչուները գործադուլ են հայտարարել

Գերմանիայում մեկօրյա գործադուլ են հայտարարել Lufthansa ավիաընկերության օդաչուները, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: Արհմիության ներկայացուցիչը հայտարարել է, որ օդաչուները հանդես են գալիս վաղաժամ թոշակի գնալու համար սահմանված տարիքային շեմը 55-ից 61-ի մեծացնելու դեմ: Այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը:  Օդաչուներն իրենց բողոքը հայտնելու են Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանում, որն ուղևորափոխադրումների մակարդակով խոշորագույնն է Գերմանիայում և երրորդը՝ Եվրոպայում: Գործադուլը մեկնարկելու է վաղն առավոտյան ժամը 08.00-ին և տևելու է մինչև 23.00-ը: Դրա հետ կապված՝ չեղյալ է հայտարարվելու մեծ հեռավորության մոտ 50 չվերթ:  Դա կդառնա վերջին ամիսներին Lufthansa-ի օդաչուների հինգերորդ բողոքը: Նախորդ բողոքը գրանցվել էր սեպտեմբերի 10-ին: Այն ժամանակ ավիաընկերությունը հարկադրված է եղել չեղյալ հայտարարել մոտ և միջին հեռավորության մոտ 140 չվերթ: 

Նմանատիպ նյութեր