551 դիտում
12:57 27-07-2022
Lufthansa-ի ցամաքային անձնակազմը գործադուլ է հայտարարել. չեղարկվել է ավելի քան 1000 չվերթ
Deutsche Lufthansa-ի ցամաքային անձնակազմը չորեքշաբթի գործադուլ է հայտարարել, ինչի հետևանքով ավելի քան 1000 չվերթ է չեղարկվել և սրվել է ճանապարհորդությունների խափանումներն ամառային զբոսաշրջային ծանրաբեռնված սեզոնին, հաղորդում է Reuters-ը:
Verdi արհմիությունը գործադուլի կոչ է արել հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 06:00-ն՝ պահանջելով 9.5 տոկոսով բարձրացնել շուրջ 20 հազար աշխատողների աշխատավարձերը:
Այս քայլը ստիպել է Lufthansa-ին չորեքշաբթի չեղարկել գրեթե բոլոր չվերթները Ֆրանկֆուրտում և Մյունխենում:
Գործադուլներն ու անձնակազմի պակասն արդեն ստիպել են ավիաընկերություններին, այդ թվում՝ Lufthansa-ին, հազարավոր չվերթներ չեղարկել եւ ժամերով հերթեր են առաջացրել խոշոր օդանավակայաններում՝ հիասթափեցնելով հանգստացողներին, ովքեր ցանկանում են ճանապարհորդել COVID-19-ի կապակցությամբ չվերթների արգելքից հետո:
Հունիսին Verdi-ն պահանջել էր բարձրացնել աշխատավարձը 9.5 տոկոսով կամ առնվազն 350 եվրո ամսական 12 ամսվա ընթացքում մոտ 20.000 աշխատողի համար, ովքեր, ըստ դրա, տուժել են գնաճից եւ գերբեռնված են օդանավակայանների անձնակազմի պակասի պատճառով:
Lufthansa-ն առաջարկել է ամսական 150 եվրոյի ավելացում մինչեւ այս տարվա վերջ եւ եւս 100 եվրո՝ 2023 թվականի սկզբից, գումարած 2 տոկոս աճ 2023-ի կեսերից՝ կախված ընկերության ֆինանսական արդյունքներից:
Արհմիությունը մերժել է առաջարկը՝ հայտարարելով, որ դա բավարար չէ թռիչքային գնաճը փոխհատուցելու համար, որը հունիսին Գերմանիայում 8.2 տոկոսի է հասել։
Verdi-ն եւ Lufthansa-ն աշխատավարձի վերաբերյալ բանակցությունների արդեն երկու փուլ են անցկացրել: Երրորդը նախատեսված է օգոստոսի 3-ին եւ 4-ին։

Նմանատիպ նյութեր
1012 դիտում
15:40 29-09-2014
Lufthansa-ի օդաչուները գործադուլ են հայտարարել
6136 դիտում
14:00 11-01-2020
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է ավելի քան 40 չվերթ
2639 դիտում
16:38 16-01-2021
Մոսկվայում ուժեղ ձյան պատճառով ավելի քան 20 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել
Այս բաժնից
481 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
511 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1126 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN