2331 դիտում
16:43 29-09-2014
Մահացել է «Ֆորտ Բոյարդ» շոուի թիմի անդամներից մեկը
Ֆրանսիացի դերասան Իվ Մարշեսոն, ով հայտնի է «Ֆորտ Բոյարդ» շոուում հսկիչի դեր մարմնավորելով, մահացել է 62 տարեկանում: Մարշեսոյի մահվան պատճառ է հանդիսացել չարորակ ուռուցքը: Այս մասին հայտնում է Le Point-ը: 2013 թվականի վերջին դերասանի մոտ հայտնաբերվել էր կերակրափողի ուռուցք:
2014 թվականի մայիսին բուժում ստանալու համար Մարշեսոն ստիպված էր եղել թողնել աշխատանքը: Ռադիո և քիմիաթերապիայի կուրսերի ժամանակ նա նիհարել է մոտ 9 կիլոգրամով: Ավելի ուշ բժիշկները շաքարախտ են հայտնաբերել նրա մոտ: 1952 թվականին ծնված Մարշեսոն «Ֆորտ Բոյարդ» շոուին առաջին անգամ մասնակցել է 1994 թվականին:
Նմանատիպ նյութեր
903 դիտում
18:20 01-06-2020
Երկրի գլխավոր թիմի անդամներից յուրաքանչյուրը մարզվում է հաստատված ծրագրով՝ իր բնակավայրում
16327 դիտում
15:07 01-11-2016
Երևանում բոտուլիզմի դեպք է արձանագրվել. ընտանիքի 4 անդամներից մեկը մահացել է
Այս բաժնից
577 դիտում
11:55 19-10-2024
Իսրայելում Նեթանյահուի տան ուղղությամբ ԱԹՍ է արձակվել
493 դիտում
11:17 19-10-2024
ԱՄՆ-ը Ռուսաստանին հակառակորդ կհամարի՝ անկախ ընտրությունների արդյունքից․ Լավրով
700 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան