91619 դիտում
13:43 20-09-2016
Նոր մանրամասներ՝ Կոնդեցի Հարութի՝ «Ֆորտ Բոյար»-ի տնօրենի սպանության գործից. մարդիկ ասում էին. «Օձը տաքացնողին է կծում»
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնակատար Էդգար Աղայանի որոշմամբ ստեղծված քննչական խումբն ու ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ սպանություն կատարելու կասկածանքով փնտրում են Երևան քաղաքի Չկալովի 32 տան բնակիչ, 34-ամյա Արտակ Էդուարդի Հովհաննիսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 18-ին Չկալովի փողոցի 44 տան բնակիչ, 42-ամյա Հարություն Աշոտի Գալստյանին դիտավորությամբ սպանելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական խմբի ավագ քննիչներ Վաչե Ալեյանն ու Լևոն Գրիգորյանն այսօր միջնորդություն են ներկայացնելու Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հաստատի հետախուզման միջնորդությունը և Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվի որպես խափանման միջոց երկամսյա կալանք։
Եթե մինչև դատական նիստը Ա. Հովհաննիսյանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա իրավապահներին, նա արդեն կտեղափոխվի դատարան, որտեղ դռնփակ դատական նիստում կքննարկվի կալանքի որոշումը նրա ներկայությամբ։ Հակառակ դեպքում առանց նրա դատարանը որոշում է կայացնելու ու եթե բավարարվի ավագ քննիչների միջնորդությունը, Ա. Հովհաննիսյանը հայտնաբերվելու դեպքում տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը «Ֆորտ Բոյար» տաքսի ծառայության տնօրենն էր և թե՛ ընկերների ու թե՛ հարևանների շրջապատում ունեցել է բարի համբավ, սոցիալապես անապահով գտնվող կարիքավորներին շատ դեպքերում նրանց ոչ միայն առողջական (հիվանդանոցային ծախսեր), այլ նաև օգնել է կուտակված կոմունալ պարտքերի վճարման հարցում։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Հովհաննիսյանը նախկինում դատապարտված է եղել սպանության համար, եղբայրն էլ այս պահին գտնվում է ազատազրկման վայրում՝ թմրանյութեր պահելու, շահագործելու համար։ Նույնիսկ ասում են, նա ժամանակին զբաղվել է բառիկությամբ։ Իսկ սպանվածը միշտ օգնության ձեռք է մեկնել նաև Ա. Հովհաննիսյանին ու նրա եղբորը։ Անգամ գաղութում փակել է նրա պարտքերը։ Հարևաններն էլ, իմանալով, որ ով է այդ օրը իրար հետ սեղան նստելուց հետո սպանել Հարություն Գալստյանին, դատապարտում էին տեղի ունեցածն ու զայրացած ասում. «Օձը տաքացնողին է կծում, միայն ապերախտը այդ քայլին կգնար,-նշելով նաև, որ թուրքը, որ թուրք է, այս դարում իրեն հաց տվողին չէր սպանի։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/19/95930/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 18-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել էին, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։
Հիվանդանոց էին մեկնել Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական խումբը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Երևան քաղաքի Չկալովի փողոցի բնակիչ, 42-ամյա Հարություն Գալստյանն էր և, ըստ տեղեկությունների, նա հիվանդանոց էր տեղափոխվել Կոնդ թաղամասից։
Փաստի առթիվ քննիչ Գրիգորյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի հատկանիշով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը լիարժեք բացահայտելու և այն կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը հայտնի Կոնդեցի Հարութն էր, ով «Ֆորտ Բոյար» տաքսի ծառայության տնօրենն էր:
[b]Սպանության մեջ կասկածվող Արտակ Էդուարդի Հովհաննիսյանը
[/b][img]/ups/images/0159275001474364262553583.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+