1183 դիտում
17:03 29-09-2014
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան Շահեն Խաչատրյանը՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում
Սեպտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան Շահեն Խաչատրյանին:
ՀՀ սփյուռքի նախարարը շնորհավորեց արվեստաբանին՝ Ծննդյան հոբելյանական 80-ամյա տարեդարձի առթիվ՝ նշելով. «Ծնվելով Հալեպում և 1946թ. ընտանիքի հետ հայրենադարձվելով Հայաստան՝ Դուք նվիրվեցիք ազգային արվեստին, ամբողջ կյանքում հայ հասարակությանը և միջազգային հանրությանը ըստ արժանվույն ներկայացրիք նշանավոր հայ նկարիչների, արվեստագետների կտավները և ստեղծագործությունները»:
Շահեն Խաչատրյանը բազմաթիվ գրքերի, պատկերագրքերի հեղինակ է` «19-20-րդ դարերի հայկական արվեստ», «Ֆրանսահայ կերպարվեստ», «Հովհաննես Այվազովսկի», «Սարյան», «Պետրոս Կոնտրաջյան», «Մինաս», «Հակոբ Հակոբյան» «Ճանաչիր և սիրիր» և այլն, որոնց մի մասը հրատարակվել է նաև անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն լեզուներով:
ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Շահեն Խաչատրյանի ջանքերը հատկապես Հովհաննես Այվազովսկու ազգային պատկանելությունը՝ հայ լինելու հանգամանքը միջազգային հանրությանը դիպուկ հոդվածներով ներկայացնելու գործում:
1990-2003թթ. Շահեն Խաչատրյանը ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը: Նրա ջանքներով` հաջողվել է Հայաստանի թանգարանային հավաքածուները հարստացնել հայ և օտար արվեստագետների մի քանի տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական արժեքավոր գործերով:
Նախարար Հրանուշ Հակոբյանն ուրախությամբ հավելեց, որ Շահեն Խաչատրյանն իր ուսումնասիրությունների արդյունքում ստեղծված հայ արվեստագետների ստեղծագործությունների պատկերագրքերը սիրով տրամադրում է ՀՀ սփյուռքի նախարարությանը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը և մասնավորապես նախարար Հրանուշ Հակոբյանին՝ իր երկարամյա ստեղծագործ աշխատանքը գնահատելու համար՝ Շահեն Խաչատրյանը նշեց. «Բոլորովին չեմ զգում 80-ամյա տարիքս: Այժմ պատրաստվում եմ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» ամսագրում հրապարակել Հայոց Ցեղասպանությունը վկայող երբևէ ստեղծված նկարների և լուսանկարների վերաբերյալ իմ ուսումնասիրությունները: Ինձ մեծ ուժ է տալիս այսպիսի գնահատանքը»:
Շ.Խաչատրյանն արժանացել է մի շարք պարգևների և կոչումների, այդ թվում՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալ, ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալ և այլն: Այժմ նա Էջմիածնի Մայր տաճարում մշակութային խորհրդական է և «Խրիմյան» թանգարանի տնօրեն: Արվեստագետն աշխատում է կյանքի կոչել իր ծրագիրը և Հայաստան տեղափոխել Արշիլ Գորկու գործերը, որոնք ցուցադրվում են Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյան թանգարանում:
Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանին:
Նմանատիպ նյութեր
2138 դիտում
13:41 22-10-2021
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը
5163 դիտում
20:24 15-03-2014
Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովհաննիսյանը
2351 դիտում
15:42 15-01-2015
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին