1138 դիտում
17:17 29-09-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտի ներկայացուցչին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Էրվե Փիշոնին:
Ողջունելով հյուրին` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում Ֆրանսիայի ամենամտերիմ ու հավատարիմ գործընկերն է: Այդ իսկ պատճառով գյուղատնտեսության նախարարությունը շատ է կարևորում ֆրանսիական կողմի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը:
Իր հերթին պարոն Էրվե Փիշոնը համառոտ ներկայացրել է ինստիտուտի գործունեությունը, տեղեկացնելով, որ այն ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին նմանատիպ կառույց է: Նրա տեղեկացմամբ`Ֆրանսիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտը հավաքագրում է աշխարհագրական տվյալներ, մասնավորապես` պտղատու և խաղողի այգիների, վարելահողերի և այլ հանդակների վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել նաև գյուղատնտեսության բնագավառում:
Պարոն Փիշոնը համոզմունք է հայտնել, որ ինստիտուտի հավաքագրած և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ունեցած տվյալների համադրման արդյունքում հնարավոր կլինի ստանալ առավել ստույգ աշխարհագրական տեղեկություններ:
Հյուրն անդրադարձել է նաև Հայաստանում նման ծրագրի իրականացման ֆինանսավորման հարցին և նշել, որ Ֆրանսիայի կառավարությունը հարավկովկասյան երկրների համար հատկացրել է ֆինանսական միջոցներ` նախնական բանակցություններ վարելու և համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով:
Նախարար Սերգո Կարապետյանը կարևորել է այս նախաձեռնությունը Հայաստանում իրականացնելու առաջարկը, նշելով, որ նման աշխատանք արդեն կատարվել է գերմանական GIZ կազմակերպության կողմից, և այսօր արդեն հայտնի է հանրապետության անտառային տարածքի վերաբերյալ տեղեկատվությունը:
«Մեզ համար շատ կարևոր է ունենալ հանրապետության խաղողի և պտղատու այգիների, վարելահողերի, դրանց օգտագործման մակարդակի վերաբերյալ ստույգ տեղեկություններ: Ելնելով հարցի կարևորությունից, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցել ծրագրի իրագործմանը՝ նրա բոլոր փուլերում», - նշել է նախարարը:
Պարոն Փիշոնի խոսքերով` անհրաժեշտ ուսումնասիրություններից և Հայաստանի համար կարիքների հստակեցումից հետո անհրաժեշտ կլինի ստանալ պաշտոնական հայտաձև Ֆրանսիայի կառավարության կողմից ծրագրի ամբողջական ֆինանսավորումն ապահովելու համար:
Նմանատիպ նյութեր
1353 դիտում
17:29 04-11-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է «Քարֆուր» առևտրային ցանցի ներկայացուցչին
1005 դիտում
17:06 26-09-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է բրազիլահայ գործարար Սարգիս Կարամեկյանին
Այս բաժնից
4087 դիտում
22:20 10-01-2025
ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն
1033 դիտում
21:56 10-01-2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ Նիկոլ Փաշինյան
1114 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել