211652_close_icon
views-count11181 դիտում article-date 16:48 30-09-2014

Հոլանդացիները կոչ են անում արտաքսել երկրից Պուտինի դստերը

Ինչպես հայտնում է բրիտանական «Daily Mail» -ը, հոլանդացիները կոչ են արել արտաքսել իրենց երկրում բնակվող Պուտինի դստերը, այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ վերջինս բնակվում է Նիդերլանդներում` ամուսնու հետ: Մարիա Պուտինան մի քանի տարի է ապրում է Հաագայի արվարձաններից մեկում գտնվող երկհարկանի շքեղ առանձնատանը` իր հոլանդացի գործընկեր Յորիթ Ֆաասենի հետ, ով բարձր պաշտոն է զբաղեցնում Ռուսաստանի խորհրդատվական ընկերություններից մեկում: Հակապուտինյան ակտիվիստները օրեր առաջ «Twitter»-ում տեղադրել են Պուտինի դստեր հասցեն և կոչ արել հոլանդացիներին` դուրս գալ բողոքի ակցիայի: Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Նիդերլանդների քաղաքացիները մեղադրում են 193 մարդու մահվան մեջ, ովքեր Դոնեցկի շրջանում վթարի ենթարկված մալայզիական Բոինգ-777 ինքնաթիռի մեջ էին եղել: Այժմ Հաագայի արվարձանում բնակվող Մարիա Պուտինայի հարաբերությունները հարևանների հետ բավականին լարված են:

Նմանատիպ նյութեր