211652_close_icon

Շվեդիան մտադիր է մոտ 80 հազար մարդու արտաքսել երկրից

views-count2056 դիտում article-date 11:01 28-01-2016
Շվեդիայի ԱԳ նախարար Անդերս Իգեմանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են մոտ 80 հազար մարդու արտաքսել երկրից, որոնց փախստականի կարգավիճակ ստանալու հայցը մերժվել է, հաղորդում է BBC-ն: Նախարարի խոսքով՝ ծրագիրն իրականացնելու համար, սակայն, մի քանի տարի կպահանջվի: Նշենք, որ 2015 թ-ին Շվեդիայի իշխանություններից ապաստան է խնդրել շուրջ 163 հազար մարդ: Մինչ այս պահը քննվել է 58 հազար 800-ի հայցը, դրական պատասխան է տրվել դիմողների 55 տոկոսին:

Նմանատիպ նյութեր