211652_close_icon
views-count1640 դիտում article-date 16:45 30-09-2014

Կանադահայ քանդակագործ Մկրտիչ Թարակդջյանը Վիլյամ Սարոյանի անվան դպրոցին է նվիրել Վիլյամ Սարոյանի՝ իր հեղինակած դիմաքանդակը

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Վիլյամ Սարոյանի անվան համար 138 դպրոցում կազմակերպված միջոցառմանը։ Միջոցառման ավարտին ծնունդով Սիրիայից, կանադահայ, ներկայում երևանաբնակ քանդակագործ Մկրտիչ Թարակդջյանը դպրոցին է նվիրել Վիլյամ Սարոյանի՝ իր հեղինակած դիմաքանդակը։ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհակալություն է հայտնել քանդակագործին, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչներին՝ Հանրապետության համար այսչափ կարևոր օրերը նման հաճելի նախաձեռնությամբ նշանավորելու համար։

Նմանատիպ նյութեր