211652_close_icon
views-count1706 դիտում article-date 19:21 30-09-2014

Էրդողանի Հայաստան գալու դեպքում` Շառլ Ազնավուրը կուղեկցի նրան

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր դժգոհությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Նշելով, որ Էրդողանը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին հրավիրվել է Հայաստան, Ազնավուրը հիշեցրել է, որ պաշտոնական Անկարան որևէ կերպ չի արձագանքել հրավերին: Ազնավուրը հայտնել է, որ եթե Էրդողանը գա, ապա ինքը կուղեկցի նրան: Շանսոնյեն հույս է հայտնել, որ նախքան իր վախճանը, հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34456]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր