211652_close_icon
views-count1244 դիտում article-date 22:02 30-09-2014

Չեմպիոնների լիգա. «Բավարիա»-ն նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի մեկնարկը տրվեց ԲԿՄԱ - «Բավարիա» հանդիպումով, որն ավարտվեց մյունխենյան ակումբի նվազագույն հաշվով հաղթանակով: Խաղի միակ գոլը խփվեց 11 մետրանոց հարվածով: 22-րդ րոպեին աչքի ընկավ Թոմաս Մյուլլերը: 2 տուրից հետո «Բավարիա»-ն իր երկրորդ հաղթանակը տարավ և 6 միավորով գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը: Հատկանշական է, որ նախորդ տուրում մյունխենցիները միևնույն 1:0 հաշվով հաղթել էին «Մանչեսթեր Սիթի»-ին: Հարկ է նշել, որ խաղն անցավ առանց հանիսատեսների, քանի որ ԲԿՄԱ-ի տնային մարզադաշտը ՈՒԵՖԱ-ի կողմից որակազրկված էր: Նման որոշման պատճառ էր հանդիսացել ռուսական ակումբի երկրպագուների անվայել պահվածքը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2013/14 մրցաշրջանի խմբային փուլում «Վիկտորիա Պլզեն»-ի հետ խաղի ժամանակ ռուս երկրպագուները աչքի էին ընկել ռասիստական վանկարկումներով և պաստառներով: ԲԿՄԱ - «Բավարիա»՝0:1 Գոլ՝ Մյուլլեր 22՛ (11մ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր