211652_close_icon
views-count1289 դիտում article-date 15:37 01-10-2014

Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը. ՀԱԿ-ի ներկայացրած օրինագիծը մերժվեց

Հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված «ՀՀ պաշտպանության նախարարության եւ Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ Լիբանանում` Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության եւ աջակցության մասին» տեխնիկական համաձայնագիրը եւ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Արաիկ Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Մարգարիտ Եսայանի, Թեւան Պողոսյանի, Մնացական Մնացականյանի եւ Ստեփան Մարգարյանի հեղինակած «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: «ՀԱԿ» խմբակցության պատգամավորների հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քվեարկությամբ մերժվեց: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Հյուսիսային համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին: Խորհրդարանը այնուհետեւ շարունակել է քննարկել Հանրային հեռուսառադիոընկերության 2013 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը:

Նմանատիպ նյութեր