211652_close_icon

Ուկրաինական սցենարը կրկնելու դեպքում Ռուսաստանը կպաշտպանի Մերձդնեստրում իր քաղաքացիներին. Ռոգոզին

views-count1457 դիտում article-date 17:04 01-10-2014
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը Մերձդնեստրում իր քաղաքացիներին պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր միջոցները, եթե Մոլդովայում կրկնվի ուկրաինական սցենարը: Ռոգոզինն այդ հայտարարությունն արել է չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնել է Интерфакс-ը: Ռոգոզինն ընդգծել է, որ պետք չէ պատրանքներ տածել այն կապակցությամբ, թե արդյոք Ռուսաստանը կպաշտպանի՞ իր քաղաքացիներին. «Միանշանակ պաշտպանելու է: Եվ պետք չէ փորձել մեր համբերությունն ու ուժը: Ռուսաստանը հավատում է Մերձդնեստրին և ցույց է տալիս, որ երբեք չի հեռանալու Մերձդնեստրից: Վերջինս Ռուսաստանը դիտարկում է որպես հուսալի ու կայուն խաղաղապահ տարածաշրջանում»:

Նմանատիպ նյութեր