211652_close_icon
views-count13532 դիտում article-date 18:06 01-10-2014

Գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, նոր կրեատիվ նախաձեռնությամբ է հանդես եկել, որը Գինեսի ռեկորդների գրքում կգրանցվի

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, նոր կրեատիվ նախաձեռնությամբ է հանդես եկել, որը նաեւ Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվելու: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Հակոբ Հակոբյանը: Նա նշեց, որ ներկա պահին բանակցություններ է վարում, որպեսզի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, աշխարհի 1915 կինոդահլիճներում իր սցենարով գրված եւ հովանավորությամբ նկարահանված Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրվի: «Դա Գինեսի ռեկորդների գրքում կգրվի, որովհետեւ նման նախաձեռնություն մինչեւ այսօր չի եղել: Իսկ ֆիլմի նկարահանումները կսկսվեն հոկտեմբերի 10-ից»,-ասաց գործարարը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Հակոբ Հակոբյանը 2 նոր ֆիլմերի սցենար է գրել, որոնք շուտով էկրան կբարձրանան: Առաջին ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության100-ամյակին, իսկ երկրորդը քաղաքական կատակերգություն է, որով ծաղրի են ենթարկվելու մեր ներկայիս քաղաքական գործիչներից շատերը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ինքը` Հակոբ Հակոբյանը: «Արեւմտյան Հայաստանն է, հետո՝ մեր օրերը: Հայտնի եւ անհայտ դերասանական անձնակազմ է նկարահանվելու ֆիլմում: Ներկա պահին նաեւ բանակցություններ են տարվում հայտնի ամերիկահայ դերասանի հետ, ով թուրքի դեր է խաղալու: Իսկ ապրիլի 1-ին պրեմիերան կլինի: Ֆիլմերի մեջ կա հանդուրժողականություն, սեր, հայի կերպարն ամբողջությամբ, թուրքի ապուշություն, հայի խելք: Հրանտ Դինքին էլ ենք ներկայացրել»,- նշել էր նա եւ ավելացրել, որ ֆիլմը Թուրքիայում էլ է ցուցադրվելու եւ թարգմանվելու է մի քանի լեզուներով: Հիշեցնենք նաեւ, որ Հ. Հակոբյանն ամիսներ առաջ SHAMSHYAN.com-ին տված հարցազրույցում անկեղծացել էր, որ փոքր տարիքում երազել է ռեժիսոր դառնալ եւ հիմա աստիճանաբար փորձում է իրականացնել իր երազանքը:

Նմանատիպ նյութեր