211652_close_icon
views-count8505 դիտում article-date 12:00 18-07-2014

Գինեսի ռեկորդների գրքում հայտնված և 4,000 սպանության մեջ կասկածվող նարկոբարոն Էսկոբարն ուներ 400 սիրուհի և դեռ հեքիաթներ էր գրում

Մաֆիայի պատմության մեջ իր ուրույն ձեռագրով հայտնի Կոլումբիայի Մեդելինա քաղաքի կոկաինային կարտելների ղեկավար Պաբլո Էսկոբարը ծնվել եւ մահացել է նույն օրը: Ավելին, նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ նրա գլխի համար խոստացվել էր հանցագործ աշխարհի պատմության մեջ ամենախոշոր գումարը` Կոլումբիայի նախագահի 200 տարվա աշխատավարձը, որը կազմում էր 10 մլն ամերիկյան դոլար: [b]SHAMSHYAN.com[/b]-ը ստորեւ ներկայացնում է նրա կյանքի պատմությունը. 1991 թվականին նա հանձնվել էր կոլումբիական իշխանություններին: Նա իրեն մեղավոր չէր ճանաչել, սակայն դատապարտվեց: Էսկոբարը իր կողմից կառուցված 5-աստղանի բանտախցից սկսեց կառավարել իր «կայսրությունը»: Բանտախցից դուրս պրծնելուց հետո նա 1993 դեկտեմբերի 2-ին սպանվեց հենց իր ծննդյան օրը՝ 44 տարեկան հասկանում: Նա նաեւ գլխավորում էր աշխարհի ամենահարուստների ցուցակը «Forbes» ամսագրում: Նրա կարողությունը 1990-ին հասնում էր 5 մլրդ դոլարի:Ոուներ 34 կալվածք, 500 հազար հեկտար հողատարածք: Նապոլիի կալվածքում ստեղծել էր աշխարհի ամենամեծ կենդանաբանական այգին, որտեղ ներկայացված էին կենդանական աշխարհի ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ նմուշները: Էսկոբարի հոբբիներից մեկն էլ հատուկ պատվերով ստեղծված ավտոմեքենաների հավաքածուն էր, որոնցից ուներ 40 հատ: Ամերիկյան ավիաընկերությունից գնել էր 700-ից ավելի ինքնաթիռ, որոնց ամեն մի թռիչքով թմրաբարոնը ԱՄՆ էր տեղափոխում 15 հազար տոննա կոկաին: Ուներ մոտ 190 տուն, 70 նավակ, 700-ից ավելի ավտոմեքենա, մոտ 1300 միավոր հրազեն: Նրան պատկանող շենքերից մեկի ներքին պատերը հարդարված են եղել ոսկով , որը ունեցել է 12 սենյակ, 34 ավտոկանգառ, ավելի քան 10 գաղտնարան՝ չհաշված, իհարկե, հարյուրավոր տոննաներով կոկաինը: Այսքանից հետո նա ինքը հեքիաթներ էր գրում եւ կարդում դրանք երեխաների համար: Այս մարդը Մեդելինայի բնակիչների համար իսկական Աստված էր, ինչի շնորհիվ էլ 1982 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրան ընտրեցին խորհրդարանի անդամ: Պաբլո Էսկոբարը խորհրդարանի անդամ ընտրվելուց հետո անցավ իրեն խանգարող թեկնածուների սպանություններին եւ ոչնչի առաջ կանգ չէր առնում: Նրա հրամանով պայթեցվեց մարդատար ինքնաթիռը, որով թռչում էր Կոլումբիայի նախագահի թեկնածու Անդրես Պաստարանան: Զոհվեց նրա հետ ինքնաթիռում գտնվող 100-ից ավելի ուղեւոր: Իշխանությունները Էսկոբարին 4 հազար սպանության մեջ էին կասկածում: Հատկանշական է այն հանգամանքը, որ Էսկոբարի «տղաները» ընդամենը 500 դոլար էին ստանում յուրաքանչյուր ոստիկանի սպանության համար: Նա մանրակրկիտ ուսումնասիրում էր Կոլումիայում հրատարակվող թերթերի հոդվածները, իսկ դրա արդյունքում լրագրողները եւ խմբագիրները եւս դառնում էին նրա զոհերը: Նրա իշխանության օրոք երկիրը վերածվում է զինված ճամբարի: 1980-ականների վերջին Էսկոբարի կարողությունը ամենահամեստ հաշվարկներով հասնում էր 12 մլրդ ԱՄՆ դոլարի: Շուտով Կոլումբիայի իշխանությունները ամերիկյան հատուկ ծառայությունների օգնությամբ նրանից առգրավեցին ունեցվածքի մի մասը: Նա նաեւ սիրում էր իրեն ցուցադրել որպես նորօրյա Ռոբին Հուդ. տեսահոլովակներ էր նկարահանում՝ իրեն ներկայացնելով սիրասուն հոր դերում, ինչպես նաեւ չքավորների բարեկամ եւ սփռում ամբողջ աշխարհով մեկ: Այդ ամենով հանդերձ, նա իրեն զուրկ չէր պահում նաեւ երկրային հաճույքներից եւ դրախտանման անձնական հարեմ էր ստեղծել: Այդ հարեմում գտնվող աղջիկների թիվն անցնում էր 400-ը: Սիրուհիների թվում էին գեղեցկության մրցույթի հաղթողներ, ֆոտոմոդելներ, դերասաններ: Թեեւ սիրուհիները մերկ էին հարեմում, սակայն նրանց մարմնի վրա փայլում էին ադամանդե զարդերը: Էսկոբարին սպանեցին ոչ թե նրա համար, որ նա զբաղվում էր թմրաբիզնեսով եւ ղեկավարում էր տեղի մաֆիան, այլ նրա համար, որ եթե տարիներ առաջ նա ցանկանում էր դառնալ Կոլումբիայի նախագահ, ապա 1990-ականների սկզբին ինքն իրեն արդեն Կոլումբիայի եւ ամբողջ աշխարհի մարդկության տիրակալն էր համարում: Նրա հզորությունը վտանգավոր էր ամերիկյան հատուկ ծառայություների համար: Վերջիններս արդեն սկսել էին մտածել Էսկոբարի իշխանությանը վերջ տալու մասին: 1993թ-ին Կոլումբիայի նախագահ Սեսար Գավիրիան ԱՄՆ-ից ստացավ 65 միլիարդ դոլար «Մեդելինյան կարտելը» եւ հատկապես Էսկոբարին ոչնչացնելու համար: Նրա ձերբակալությանը մասնակցում էին 200-ից ավելի լավագույն գործակալներ, ազգային բանակի 14 հետեւակային բրիգադ, դեսանտային ինքնաթիռներ, արագնթաց մոտորանավականեր, ուղղաթիռներ՝ իրենց մարտական անձնակազմով, նշանառուների բրիգադ: 1993 դեկտեմբերի 2-ին իր ծննդյան օրը` 44 տարեկան հասակում տանիքի վրա նշանառուի գնդակից սպանվեց Գինեսի ռեկորդակիր թմրաբարոնը: Նույնիսկ կյանքի վերջում, իրականացնելով իր կյանքի կարգախոսը, գերեզման ունեցավ Կոլումբիայում՝ իր ծննդավայր Մեդելինայում: Նրա հուղարկավորությանը մասնակցում էին 20 հազար կոլումբիացիներ եւ իսկական երկրպագության ծես էին կազմակերպել այնտեղ՝ ամեն կերպ ցանկանալով հաղորդակից լինել էսկոբարին: Նրա որդին ու կինը փախան Արգենտինա, իսկ իր ունեցվածքը իշխանություններն աստիճանաբար առգրավեցին:

Նմանատիպ նյութեր