1154 դիտում
15:08 02-10-2014
Սեփական հարկի տակ բոլոր մրցակիցներին պետք է հաղթենք. Ռոզենբերգ
«Մալմյո»-ի ավագ Մարկուս Ռոզենբերգը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Օլիմպիակոս»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո հայտարարել է, որ իրենց թիմը սեփական հարկի տակ կարող է պարտության մատնել ցանկացած մրցակցի: հարկ է նշել, որ շվեդ հարձակվողը վերոնշյալ խաղում դարձավ դուբլի հեղինակ:
«Մենք մեր առջև Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու խնդիր էինք դրել, իսկ հիմա մտադիր ենք հաղթել խմբում: Սեփական հարկի տակ մենք շատ ուժեղ ենք: Այստեղ մենք պարտության ենք մատնել «Սպարտա»-ին, «Զալցբուրգ»-ին, իսկ հիմա «Օլիմպիակոս»-ին: Գիտենք, որ տանը կարող ենք ցանկացած մրցակցի հաղթել: Այն ժամանակ մեզ ոչ ոք չէր հավատում, երբ մենք ասում էինք, որ ցանկանում ենք հանդես գալ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Բայց հիմա այստեղ մտադիր ենք մեծ գործեր կատարել: Հուսով ենք, որ կկարողանանք 9 միավոր վաստակել սեփական հարկի տակ: Կձգտենք նաև միավորներ վաստակել արտագնա խաղերում»,- «Մալմյո»-ի առաջատարի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
27672 դիտում
23:30 20-05-2017
Դատարանում հրաժարվեց վերջին խոսքից, ենթարկվեց մահապատժի, դիակիզվեց, իսկ մոխիրը լցվեց Իզար գետը. Ռոզենբերգ
2981 դիտում
13:21 22-09-2016
Իսպանիա. «Ռեալն» ու «Բարսելոնան» սեփական հարկի տակ սայթաքեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1690 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում
1723 դիտում
18:09 12-10-2024
Վաղն առավոտյան որոշում կկայացնենք՝ Հյս. Մակեդոնիայի հետ խաղին Սպերցյանը կմասնակցի՞, թե՝ ոչ. Պետրակով. ArmSport.am
4349 դիտում
16:13 12-10-2024
Միսակ Գլճյանը պտտաձողի վրա կատարեց 500-ից ավել պտույտ՝ գրանցվելով ՀՀ դյուցազնագրքում