27774 դիտում
23:30 20-05-2017
Դատարանում հրաժարվեց վերջին խոսքից, ենթարկվեց մահապատժի, դիակիզվեց, իսկ մոխիրը լցվեց Իզար գետը. Ռոզենբերգ
Գերմանացի պետական ու քաղաքական գործիչ, Գերմանիայի ազգային-սոցիալիստական բանվորական կուսակցության ազդեցիկ անդամ և գաղափարախոս, նացիստական գաղափարախոսության առանցքային հասկացությունների հեղինակ («ռասայական տեսություն», «հրեական հարցի վերջնական լուծում», «Վերսալի պայմանագրի չեղարկում», «այլասերված արվեստի դեմ պայքար» և այլն) Ալֆրեդ Ռոզենբերգի «20-րդ դարի առասպելը» համարվում է անցյալ դարի ամենավտանգավոր գրքերից մեկը:
Ալֆրեդ Էռնստ Ռոզեմբերգի հայրը Լատվիայի մեծահարուստ վաճառական էր, մայրը՝ գերմանացի՝ ծնունդով Ֆրանսիայից: Ալֆրեդը ծնվել է Տալլինում 1983-ի հունվարի 12-ին: Ավարտել է Պետրի ռեալական դպրոցը (ներկայում՝ Tallinna Reaalkool), ճարտարապետություն ուսումնասիրել Ռիգայի Պոլիտեխնիկական ինստիտուտում, ճարտարագիտություն է ուսումնասիրել Մոսկվայի տեխնիկական բարձրագույն դպրոցում: Ասպիրանտուրան ավարտել է 1918-ին: Այցելել է նաև հայտնի նկարիչ Անթս Լայկմայի արվեստի ստուդիա, չնայած որևէ արձանագրություն չկա, որ նրա աշխատանքները երբևէ ցուցադրվել են:
1917-ի ռուսական հեղափոխության ընթացքում Ռոզենբերգը չի աջակցում ռուսամետներին, չնայած, որ ողջունում է նրանց գործելակերպը: 1918-ին նա, ավարտելով ուսումը, մեկնում է Գերմանիա՝ Մյունխեն և 1919-ին անդամագրվում Գերմանական բանվորական կուսակցությանը, (Ադոլֆի Հիտլերի անդամակցությունից 8 ամիս առաջ), որը Հիտլերի անդամակցությունից հետո վերանվանվում է Գերմանիայի ազգային-սոցիալիստական բանվորական կուսակցության:
[img]http://shamshyan.com/ups/images/0033639001495203533236246.jpg[/img]
[i]Ալֆերդ Ռոզենբերգ[/i]
Ռոզենբերգը 1923-ին ընտրվում է Նացիստական կուսակցության թերթի խմբագիր: Հետագայում Հիտլերը հայտարարում է, որ Ռոզենբերգի ընտրությունը ռազմավարական նշանակություն ունեցավ:
[img]http://shamshyan.com/ups/images/0615402001495203545563090.jpg[/img]
[i]Ադոլֆ Հիտլերն ու զիակիցները բանտում, Ադոլֆ Հիտլերը և Ալֆրեդ Ռոզենբերգը[/i]
1929-ին Ռոզենբերգը հիմնադրում է Գերմանական մշակույթի ռազմական լիգան։ Հետագայում՝ հրեական հարցի ուսումնասիրության ինստիտուտը, որի նպատակը գերմանական մշակույթում հրեական ազդեցության բացահայտումը և հրեական պատմության վերագնահատումն էր ծայրահեղ ազգայնական տեսանկյունից։
1930-ին Ռոզեմբերգը դառնում է Ռայխստագի պատգամավոր և հրատարակում իր հայտնի գիրքը՝ «20-րդ դարի առասպելը»։ Գիրքը մեծ ժողովրդականություն է վայելում և դիտվում է որպես երրորդ ռայխի երկու բեսթսելլերներից մեկը, (մյուսը՝ «Իմ պայքարը» (Mein Kampf), հեղ. Ադոլֆ Հիտլեր), որի մասին Ադոլֆ Հիտլերն ասել է. «Ես պետք է պնդեմ, որ Ռոզենբերգի «20-րդ դարի առասպելը» չպետք է դիտվի որպես կուսակցության համոզմունքների արտահայտություն»:
[img]http://shamshyan.com/ups/images/0190448001495203567209470.jpg[/img]
[i]«20-րդ դարի առասպելը» գիրքը[/i]
Ադոլֆ Հիտլերն արվեստի և գիտության պետական մրցանակին առաջինն արժանացրել է հենց Ալֆրեդ Ռոզենբերգին։ Մրցանակի հետ տրված պաշտոնական փաստաթղթում Ռոզենբերգը գովաբանվում էր որպես մարդ, որն ամուր հիմք է դրել ազգային սոցիալիզմի գաղափարները հասկանալու համար։
Ռոզենբերգը ոգեշնչվել էր Արթուր դը Գոբինոյի «Մարդկային ռասաների անհավասարության մասին էսսե»-ում արտահայտված ռասիստական տեսությունից։ Ռոզենբերգը հավատում էր, որ Աստված մարդկանց ստեղծել է որպես առանձին, տարբերակված ցեղեր առաքինության և մեծահոգության հիերարխիկ կասկադում, այլ ոչ որպես առանձին անհատներ: Նա պնդում էր, որ յուրաքանչյուր կենսաբանական ռասա ունի որոշակի, յուրահատուկ ոգի, և փորձում էր լիարժեք հիմնավորել այլ ցեղերի նկատմամբ արիական ցեղերի գերակայությունը:
Ռոզենբերգը կտրուկ քննադատության է ենթարկում եկեղեցուն կոսմոպոլիտիզմի և ռասայական տեսությունների մերժման համար։ Գերմանիայի սպառազինության ռայխսմինիստր Ալբերտ Շպեերը գրել է. «Պաշտոնապես, այս գիրքը համարվել է գաղափարախոսության դասագիրք, չնայած կլոր սեղանի շուրջ Հիտլերն առանց այլևայլի ասել է, որ այս գիրքը անհասկանալի դատարկաբանություն է»:
[img]http://shamshyan.com/ups/images/0364394001495203579127207.jpg[/img]
[i]Ալբերտ Շպեեր (Սպառազինության և զինամթերքի ռայսխմինիստր)[/i]
1933-ին, երբ Հիտլերը նշանակվում է կանցլեր, Ռոզենբերգը նշանակվում է նացիստական կուսակցության արտաքին քաղաքականության վարչության ղեկավար:
[img]http://shamshyan.com/ups/images/0494880001495203594962071.jpg[/img]
[i]Ռոզենբերգը ներքևի շարքում աջից առաջինը, Ռայխստագում Հիտլերի ելույթի ժամանակ[/i]
1933-ին Ռոզենբերգի այցը Մեծ Բրիտանիա նպատակ ուներ տպավորություն ստեղծել, որ նացիստները սպառնալիք չեն լինի և կշարունակեն Բրիտանական կայսրության հետ համագործակցությունը: Երբ Ռոզենբերգը Բրիտանիայում սվաստիկա կրող ծաղկեպսակ է դնում հուշարձաններից մեկի դիմաց, Լեյբորիստական կուսակցության մի թեկնածու կոտրում է այն և նետում Թեմզա գետը՝ դիտավորյալ վնասի համար տուգանվելով 40 շիլինգ:
[img]http://shamshyan.com/ups/images/0990753001495203663573894.jpg[/img]
[i]Ալֆրեդ Ռոզենբերգը Լոնդոնում[/i]
1934-ի հունվարին Ռոզենբերգը նշանակում է նացիստական կուսակցության հոգևոր և փիլիսոփայական կրթության պատասխանատու։ Իսկ 1940-ի հունվարի 29-ին նշանակվում է Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ազգային սոցիալիստական գաղափարախոսության և կրթության հարցերով ղեկավար, այնուհետև ձևավորում է շտաբ, որը նպատակ էր հետապնդում զբաղվել գիտահետազոտական գրադարանի ստեղծմամբ, բայց պատերազմի ընթացքում վերածվում է մի կազմակերպության, որը բռնազավթված տարածքներում մշակութային արժեքների լայնածավալ զավթում էր իրականացնում։
[img]http://shamshyan.com/ups/images/0117296001495203692315821.jpg[/img]
[i]բռնագրավված գրքերը Ռիգայում (1943-ի նոյեմբեր), գրքերի վրա դրվող նացիստական կնիքը[/i]
ԽՍՀՄ ներխուժելուց հետո Ռոզենբերգը նշանակվում է արևելյան բռնազավթված տարածքներում Ռայխի նախարարության ղեկավար (Reichsministerium für die besetzten Ostgebiete): Ռոզենբերգը արևելյան գրավյալ տարածքների վերաբերյալ պլան է մշակում, առաջարկելով նոր վարչական շրջաններ ձևավորել, ինչպես նաև նախկինում Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքներում նոր վարչական բաժանումներ կատարել:
Վարչական տարածքների ձևավորման ընթացքում Ռոզենբերգի և ՍՍ-ի (Schutzstaffeln - պահնորդական ջոկատներ, արտոնյալ ռազմականացված կազմակերպություն, որի խնդիրը սկզբում Հիտլերի և կուսակցության ղեկավարների պահպանությունն էր) միջև տարաձայնություններ են առաջանում գերմանական բռնազավթված տարածքներում սլավոնների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների կապակցությամբ, քանի որ Ռոզենբերգը սլավոններին համարում էր արիական ռասայի ժողովուդ: Ռոզենբերգն առաջարկում էր ստեղծել բուֆերային պետություններ Ֆինլանդիայում, Մերձբալթիկայում, Ուկրաինայում և Կովկասում։ Նա առաջարկում էր նաև բռնազավթված տարածքների բնակչության շրջանում խրախուսել հակակոմունիստական տրամադրությունները։
[img]http://shamshyan.com/ups/images/0522126001495203703847603.jpg[/img]
[i]Բռնազավթված արևելյան տարածքների ռայխսնախարարության նախկին շենքը[/i]
1942-ի փետրվարին Ռոզենբերգը նաև առաջ է քաշում ագրարային օրենքը, որով նախատեսվում էր չեղարկել խորհրդային գյուղատնտեսական օրենսդրությունը, վերականգնել հողի հանդեպ սեփականության իրավունքը, խթանել ֆերմերային տնտեսությունների ստեղծումը: Սակայն կոլեկտիվացման վերացումը հակասում էր ռազմական սննդամթերքի արտադրության լայն պահանջներին: Եվ Հերման Գյորինգը պահանջում է պահպանել կոլեկտիվ տնտեսությունները՝ փոփոխելով անվանումը: Ռոզենբերգի մեկ այլ նախաձեռնությունն էր «Ազատ Կովկաս» քարոզարշավը՝ արևելյան լեգեոնում տարբեր ազգությունների ներգրավումը:
[img]http://shamshyan.com/ups/images/047158600149520371560744.jpg[/img]
[i]Նյուրնբերգյան դատարանի դահլիճում, 1946 (Ռոզենբերգն առաջին շարքի ձախ կողմում, ականջակալներով)[/i]
Ռոզենբերգը ձերբակալվում է դաշնակից զորքերի կողմից 1945-ի մայիսի 19-ին Ֆլենսբուրգի հոսպիտալում։ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ նա մեղադրվում է պատերազմական ագրեսիայի պլանավորման, նախաձեռնության և մղման, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների կազմակերպման և իրականացման մեջ։ Նա նաև մեղադրվում է բռնազավթված եվրոպական երկրներում համակարգված թալանի մեջ։ Բանտում Ռոզենբերգը հուշեր է գրում, որոնք հրատարակվում են հետմահու՝ Սերժ Լենգի և Էռնստ ֆոն Շենկի վերլուծական մեկնաբանությամբ:
[img]http://shamshyan.com/ups/images/076466700149520373381154.jpg[/img]
[i]Ռոզենբերգն իր բանտախցում, Ռոզենբերգը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ[/i]
Ռոզենբերգը միակ դատապարտյալն է, որը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ հրաժարվում է վերջին խոսքից: Նա դատապարտվում է մահապատժի, որն իրականացվում է 1946-ի հոկտեմբերի 16-ի առավոտյան: Մահապատժի ենթարկվածների դիակիզումն իրականացվում է Մյունխենում, և մոխիրը լցվում է Իզար գետը (Դանուբի վտակ):
[img]http://shamshyan.com/ups/images/0291817001495203744948978.jpg[/img]
[i]Իզար գետը Մյունխենում[/i]
Ռոզենբերգը գրել է գրական, գիտական, հրապարակախոսական, ծրագրային ահռելի մեծ ծավալի աշխատանքներ: Նրանց մեծ մասն առ այսօր արգելված է շատ երկրներում՝ հակասեմիտական ատելություն և ռասայական խտրականություն քարոզելու պատճառով: Սակայն ամենազդեցիկ գիրքը մնում է «20-րդ դարի առասպելը», որն այսօր նեոնացիստների գաղափարական հենքերից մեկն է:
[img]http://shamshyan.com/ups/images/0089332001495203758389635.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
5731 դիտում
20:06 02-10-2016
Ինչո՞ւ Ջեք Օլդերմենը դատապարտվեց մահապատժի 1975 թ․-ին, իսկ մահապատժի ենթարկվեց միայն 2008 թ-ին
8381 դիտում
09:49 11-01-2022
«Ապրելու երկիրը» հրաժարվեց պայքարից, հրաժարվեց նաև մնալ թեկուզ ընդդիմություն․ «Փաստ»
1229 դիտում
15:08 02-10-2014
Սեփական հարկի տակ բոլոր մրցակիցներին պետք է հաղթենք. Ռոզենբերգ
Այս բաժնից
2806 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3958 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին