211652_close_icon
views-count1542 դիտում article-date 14:46 02-10-2014

Իրանը հայրենական արտադրության նոր սպառազինություն է ներկայացրել

Իրանը հանրությանն է ներկայացրել սեփական արտադրության նոր՝ «ցամաք-ցամաք» դասի Falagh հրթիռային համակարգը և Zafar ծանր տակտիկական տրանսպորտային միջոցը, տեղեկացնում է Tasnim գործակալությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Իրանի պաշտպանության նախարար, գեներակ Հոսեին Դեղգանը: Նախարարի խոսքով՝ Falagh-ը նախատեսված է Falagh-1 և Falagh-2 հրթիռներ արձակելու համար և հանդիսանում է ցամաքային ամենահզոր սպառազինություններից մեկը: Այն ունակ է 10 կմ դիապազոնով ոչնչացնել թիրախը: Խոսելով Zafar ծանր տրանսպորտային միջոցի մասին՝ գեներալը նշել է, որ այն կարող է տեղափոխել հրթիռների և հրթիռային համալիրների բոլոր տեսակները, ունի մինչև 24 տոննա բեռնատարողունակություն և կարող է հաղթահարել մինչև 800 կմ տարածություն:

Նմանատիպ նյութեր