1282 դիտում
14:39 22-09-2014
Իրանը ներկայացրել է սեփական արտադրության Fath-2 ռադիոտեղանքային համակարգը և Sadeq-1 անօդաչուն
Իրանում այսօր «Սուրբ պաշտպանության շաբաթ»-ին նվիրված զորահանդեսի ժամանակ հանրությանն են ներկայացվել հայրենական արտադրության նոր «Fath-2» ռադիոտեղանքային համակարգերը և «Sadeq-1» անօդաչու թռչող սարքերը: Այս մասին տեղեկացնում է Fars News գործակալությունը:
«Fath-2» համակարգն ունակ է հայտնաբերել մեծ տարածության վրա գտնվող ցանկացած օդային տրանսպորտի տարբեր միջոց, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր: Իսկ «Sadeq-1»-ը ստեղծվել է ռադարային և ռադիոտեղանքային միջոցների փորձարկման համար:
1980 թվականի սեպտեմբերի 20-ին իրաքյան բանակը հարձակվեց Իրանի Խուզեսթան նահանգի վրա: Պատերազմը տևեց 8 տարի և ավարտվեց հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմամբ: Այդ օրվանից մինչ այսօր ամեն տարի՝ սեպտեմբերի 22-ին Իրանի խոշորագույն քաղաքներում անցկացվում են զորահանդեսներ:
Նմանատիպ նյութեր
1092 դիտում
14:40 02-09-2014
Իրանը հայտնում է Keyhan և Arash նորագույն ռադիոտեղանքային համակարգերի փորձարկման մասին
5510 դիտում
15:58 11-02-2018
Իրանը իսլամական հեղափոխության տարեդարձի առթիվ ներկայացրել է սեփական արտադրության նոր բալիստիկ հրթիռը
1576 դիտում
09:52 10-10-2014
Իրանը սեփական արտադրության բջջային հեռախոսներ կարտահանի
Այս բաժնից
1009 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
655 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը