211652_close_icon
views-count1008 դիտում article-date 16:54 02-10-2014

Պուտինը հուսով է, որ խորհրդարանական ընտրություններն Ուկրաինային կբերեն քաղաքական կայունություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Ուկրաինայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն արժանի ձևով և այդ երկրին կբերեն երկար սպասված քաղաքական կայունություն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:  Դրա հետ մեկտեղ Պուտինն ընգդծել է, որ ընտրությունների ժամանակ որևէ խտրականություն կիրառելն անթույլատրելի է՝ մանրամասնելով, որ դա վերաբերում է թե՛ լեզվական, թե՛ էթնիկ, թե՛ կրոնական սկզբունքներով խտրականություն կիրառելուն:  Ուկրաինայում վաղաժամ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 26-ին: 

Նմանատիպ նյութեր