211652_close_icon
views-count861 դիտում article-date 16:52 03-10-2014

Հարավային Կորեայի հավաքականի խաղացողները ազատվել են զինվորական ծառայությունից

Հարավային Կորեայի հավաքականի ֆուտբոլիստները Ասիայի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակիչում հաղթել են Հյուսիսային Կորեայի իրենց հասակակիցներին և նվաճել են չեմպիոնի տիտղոսը: Այդ կապակցությամբ Հարավային Կորեայի ֆուտբոլիստները ազատվել են զինվորական ծառայությունից, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին: Եզրափակիչ խաղը ավարտվել է հարավկորեացիների 1:0 հաշվով հաղթանակով: Խաղի միակ գոլը խփվել է խաղի լրացուցիչ ժամանակի վերջին՝ 120-րդ րոպեին:

Նմանատիպ նյութեր