211652_close_icon
views-count2195 դիտում article-date 16:54 03-10-2014

Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ օրենքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Պուտինն այսօր հանդիպել է կառավարության անդամների հետ և հայտարարել է, որ ստորագրել է ԵՏՄ-ի մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ դաշնային օրենքը, ինչը նշանակալից փուլ է ինտեգրման գծով իրենց մերձակա գործընկերների ու դաշնակիցների հետ կատարած աշխատանքում: ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագիրը Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահները ստորագրել են այս տարվա մայիսին: Դրանով իսկ ավարտվում է ԱՊՀ-ի տիրույթում խոշորագույն (170 միլիոն մարդ) ընդհանուր շուկայի ձևավորումը: ԵՏՄ-ի մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թվականից:

Նմանատիպ նյութեր