211652_close_icon
views-count1805 դիտում article-date 17:00 29-09-2014

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կարող է ստորագրել հոկտեմբերի 10-ին

Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ դառնալ 2015 թվականի հունվարի 2-ից: Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության՝ ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության ու Մաքսային միության մարմիների հետ փոխգործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան: Նրա խոսքերով՝ չի հաջողվել Մաքսային միության երկրների կողմից մեկ օրում ԵՏՄ-ի մասին պայմանագիրը վավերացնելը, թեև ընդհանուր առմամբ այն ընթանում է գրեթե միաժամանակ: Նա ընդգծել է, որ Ղազախստանը ԵՏՄ-ի մասին պայմանագիրը կվավերացնի հոկտեմբերի 2-ին, իսկ Բելառուսը՝ հոկտեմբերի 7-ին (ՌԴ Պետդուման դա արել է նախորդ շաբաթ): ԵՏՄ-ի ընդլայանման հետ կապված՝ Սիսոևան հայտարարել է, որ Ղրղզստանում ներկայումս ընթացքի մեջ է «ճանապարհային քարտեզի» իրագործումը, իսկ Հայաստանն արդեն իսկ իրագործել է այն: Նա ենթադրել է, որ եթե ամեն ինչ ընթանա բարեհաջող, ապա Հայաստանը ԵՏՄ-ի մասին պայմանագիրը կստորագրի հոկտեմբերի 10-ին Մինսկում, ինչը կնշանակի, որ Հայաստանը 2015 թվականի հունվարի 2-ից կդառնա ԵՏՄ-ի անդամ:

Նմանատիպ նյութեր