3277 դիտում
17:39 03-10-2014
Մոսկովյան դատարանը փոխել է Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը
Մոսկովյան դատարանը փոխել է գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը՝ նախնական կալանքը փոխարինելով տնային կալանքով: Այս մասին հայտնել է ТАСС-ը: Հայրապետյանի տնային կալանք տալու համար պատճառ են հանդիսացել նրա առողջական խնդիրները:
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայրապետյանը լրագրողներին հայտնել է, որ լավ չի զգում իրեն: Հայրապետյանի դեմ մեղադրանքներ են ներկայացվել ՌԴ ՔՕ-ի 160-րդ ու 174-րդ հոդվածներով (օտար ունեցվածքի յուրացում կամ վատնում և ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացում), սակայն Հայրապետյանը հերքում է իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները:
65-ամյա գործարարին ձերբակալել են այս տարվա հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր նա ժամանել էր Նիցցայից:
Նմանատիպ նյութեր
1768 դիտում
16:19 11-02-2015
Մոսկովյան դատարանը չի բավարարել տնային կալանքի դեմ Լևոն Հայրապետյանի փաստաբանի ներկայացրած բողոքը
2271 դիտում
15:51 26-09-2020
Պահանջում ենք փոխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը.ՀՅԴ
Այս բաժնից
874 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը
745 դիտում
18:26 18-12-2024
Գազայի հատվածում մեկ օրում զոհվել է 38 մարդ
937 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ