211652_close_icon
views-count1771 դիտում article-date 16:19 11-02-2015

Մոսկովյան դատարանը չի բավարարել տնային կալանքի դեմ Լևոն Հայրապետյանի փաստաբանի ներկայացրած բողոքը

Մոսկվայի քաղաքային դատարանը չի բավարարել «Բաշնեֆտ»-ի աղմկահարույց գործի մեղադրյալ Լևոն Հայրապետյանի փաստաբանի բողոքը. հայազգի գործարարը կշարունակի մնալ տնային կալանքի տակ, փոխանցում է Kommersant.ru-ն: Բողոքում նշված էր, որ Լ. Հայրապետյանի առողջական վիճակը վատթարացել է: Փաստաբանը նաև հայտնել էր, որ իր պաշտպանյալը պատրաստ է համագործակցել հետաքննության հետ, եթե մեղմացվի վճիռը: Հիշեցնենք, որ 65-ամյա Լ. Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Նրան մեղադրում են «Բաշնեֆթ» ընկերության բաժնետոմսերն անօրինական ճանապարհով ձեռք բերելու և ընկերության ֆինանսական միջոցները յուրացնելու մեջ:

Նմանատիպ նյութեր