211652_close_icon
views-count1722 դիտում article-date 09:40 04-10-2014

«Արմավիա»-ի սեփականատերն արագացնում է սնանկության գործընթացը. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. ««Միկա Լիմիթեդ» ընկերությունն այս տարվա սեպտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել` պահանջելով սնանկ ճանաչել «Արմավիա ավիաընկերություն» ՓԲԸ-ն»: Թերթը նշում է, որ իր տեղեկություններով` «Արմավիա»-ի դեմ մի շարք ընկերութուններ հայցադիմումներ են ներկայացրել` պահանջելով իրենց պարտքերը, ինչն էլ ստիպել է սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին սնանկության գործընթացն արագացնել, որպեսզի չմարի: «Տեղեկացնենք, որ ի թիվս այլ ընկերությունների, «Արմավիա»-ի դեմ հայց են ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, որին մոտ 800 հազար դրամ պարտք է, «Երմիք» ՍՊԸ-ն, «Կարկոմավտո» ընկերությունը, որին «Արմավիան» պետք է վճարի 16.5 մլն դրամ, և «Բիբլոս բանկը»: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից «Ժողովուրդին» հայտնեցին, որ պարտքի հարցով արդեն դիմել են նաև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ: Իսկ թե ինչ պետք է բռնագանձեն, դեռ հայտնի չէ, քանի որ «Արմավիա»-ի ողջ գույքը գրավադրված է բանկերում, և այսօր ընկերությունը ոչինչ չունի»,-գրում է «Ժողովուրդ»-ը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր