1562 դիտում
08:37 01-03-2014
Ըստ տեղեկությունների՝ «Արմավիա» ընկերության սեփականատերն ընդմիշտ լքել է Հայաստանը․ ՀԺ
«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ «Այլևս գործունեությունը դադարեցրած «Արմավիայի» աշխատակիցները ահազանգում են, որ իրենց տեղեկությունների համաձայն, այդ ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը ընդմիշտ լքել է Հայաստանը։ Աշխատակիցները նշում են, որ «Արմավիան» իրենց պարտք է հսկայական գումարներ։ Օրինակ՝ 40 օդաչուներից յուրաքանչյուրի նկատմամբ պարտքը կազմում է 6-ից 20 միլիոն դրամ, բորտուղեկցողներին՝ միջինը 2 միլիոնական դրամ և այլն։
«Արմավիայի» աշխատակիցները մեզ հայտնեցին, որ Բաղդասարովը դեռ դեկտեմբերին վաճառել է իր երկու ինքնաթիռները, բայց ստացված գումարից չի վճարել իրենց պարտքերը։ Օրերս էլ նրանք տեղեկացել են, որ «Արմավիայի» գլխավոր գրասենյակը ազատվել է գույքից։ Եվ այս տեղեկությունները համադրելով՝ «Արմավիայի» աշխատակիցները լուրջ կասկածներ ունեն, որ Բաղդասարովը այլևս չի վերադառնալու։
Բաղդասարովի մասին տեղեկություններ ստացանք նրան պատկանող «Միկա լիմիթեդ» ընկերությունից, որտեղ հերքեցին նման տեղեկությունները։ Այստեղ մեր թղթակցին հայտնել են, թե Բաղդասարովի աշխատանքային գրաֆիկում այցելությունները Մոսկվա սովորական են»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1722 դիտում
09:40 04-10-2014
«Արմավիա»-ի սեփականատերն արագացնում է սնանկության գործընթացը. Ժողովուրդ
2525 դիտում
23:23 09-08-2019
2019-ի առաջին կիսամյակում Հայաստանը լքել է 2․334 քաղաքացի․ արտագաղթը՝ ըստ վիճակագրական կոմիտեի
Այս բաժնից
931 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
955 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»