2512 դիտում
18:37 04-10-2014
«Էրեբունի-Երևան-2796»-ից առաջ մայրաքաղաքում բացվել է մինչ օրս գործող ամենաերկար հեծանվային երթուղին
«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարությանն ընդառաջ Երևանի քաղաքապետարանը մեծ անակնկալ է մատուցել սիրողական մակարդակի և արհեստավարժ բոլոր հեծանվորդների համար: Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ «Կոկա-Կոլա ընկերությունը», «ՎՒՍՏԱԱ Պլյուս» ՍՊԸ-ն և «ՍԵԼԱ» մասնագիտական ցանցի` դեռևս մայիսին մեկնարկած «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ…» ծրագրով մատենադարանի հարակից տարածքից ազդարարվել է մայրաքաղաքի առայժմ ամենաերկար հեծանվուղու բացումը:
Մինչ այդ, Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը շնորհավորել է բոլոր հեծանվորդներին երթուղու բացման կապակցությամբ, հորդորել զգույշ և ուշադիր լինել հեծանիվ վարելու ընթացքում և նշել, որ նոր հեծանվուղիներ բացելու քաղաքապետարանի և գործընկեր կառույցների նախաձեռնությունները, ըստ ամենայնի, շարունակական կլինեն:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին` համատեղ ծրագրեր իրականացնելու գործում ցուցաբերած բազմակողմ աջակցության համար:
Երթուղու բացումը նշանավորվել է շուրջ 400 հեծանվորդների երթով: Մաշտոցի պողոտայից քաղաքի կենտրոնական փողոցներով մինչև Էրեբունի փողոցի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան և հետադարձ ուղղությամբ կազմված երթուղու ողջ ընթացքում հեծանվորդների անվտանգությունն ապահովել ու նրանց ուղեկցել են ճանապարհային ոստիկանության և շտապօգնության մեքենաները:
Երթն անցել է առանց միջադեպերի: Այս երթուղին ունի նաև զբոսաշրջային նշանակություն, քանի որ անցնում է քաղաքի կենտրոնական հատվածներով: Երթի հետադարձ ճանապարհին` Ազատության հրապարակում, տեղի է ունեցել շոու ծրագիր, որին մասնակցել են Մոսկվայից ժամանած արհեստավարժ հեծանվորդներ, ովքեր հատուկ պատրաստված հարթակների վրա ներկայացրել են բարդ հնարքներ, այնուհետ երևանցի հեծանվորդներին ուսուցանել հնարքների մի քանի պարզ տարատեսակներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1360 դիտում
15:47 02-10-2014
«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության նախօրյակին Երևանում կգործարկվի հեծանվային նոր երթուղի
2021 դիտում
12:11 18-09-2014
«Էրեբունի-Երևան- 2796» տոնակատարությունից առաջ շաբաթօրյակներ կանցկացվեն մայրաքաղաքում
2159 դիտում
17:45 08-10-2014
«Էրեբունի-Երևան 2796» տոնին ընդառաջ բացվել է «Մեր տան սյուները» խորագրով ցուցահանդեսը
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»