211652_close_icon
views-count2159 դիտում article-date 17:45 08-10-2014

«Էրեբունի-Երևան 2796» տոնին ընդառաջ բացվել է «Մեր տան սյուները» խորագրով ցուցահանդեսը

Այսօր` հոկտեմբերի 8-ին, «Հայ Արտ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Մեր տան սյուները» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որը նախաձեռնել էր ՀՀԿ Կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպությունը: Ցուցահանդեսին ներկայացված էր շուրջ 30 նկար: «Էրեբունի-Երևան 2796» տոնին ընդառաջ ՀՀԿ-ական երիտասարդներն իրենց նկարներում պատկերել էին Տիգրան Մեծին, ֆրանսահայ երգիչ, մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, սպարապետ Վազգեն Սարգսյանին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, բարերար Քըրք Քըրքորյանին և այլոց: Երիտասարդները նաև հետաքրքիր տեղեկություններ էին պատրաստել նկարներում պատկերված յուրաքանչյուր գործչի կյանքի և աշխատանքի վերաբերյալ: ՀՀ Աժ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանն իր խոսքում նշեց. «Շատ կարևոր է, որ մեր երիտասարդները, անկախ նրանից, թե նկարներում պատկերված անձանցից ում օրոք են ապրել, գնահատեն, արժևորեն ու ապրեցնեն մեր մեծ գործիչներին»: ՀՀԿ Կենտրոն տարածքային ԵԿ ղեկավար Միքայել Սահակյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսում ներկայացված են պատմության ընթացքում մեծ ներդրում ունեցած հայորդիների նկարները, ում շնորհիվ մենք այսօր կանք, ում շնորհիվ այսօր ունենք անկախ Հայաստան: Երիտասարդներն այսպիսով կճանաչեն մեր հերոսներին, այն մարդկանց, ովքեր դարեր շարունակ պահպանել են ու շարունակում են պահպանել մեր պետականությունը: Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 10-ը: Մուտքն ազատ է: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր