9139 դիտում
20:48 05-10-2014
Վարչապետը հանդես եկավ Մաշտոցի, կրթության և գիտության նախարարը` Կորյունի դերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հոկտեմբերի 5-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի բակում էին հավաքվել մանկավարժության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար մի խումբ մանկավարժներ, ովքեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վաստակավոր մանկավարժի կոչում էին ստացել, իսկ մի խումբ մանկավարժներ էլ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել Մովսես Խորենացու մեդալով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարգևները հանձնեց ՀՀ վարչապես Հովիկ Աբրահամյանը:
Մի խումբ մանկավարժներ էլ պարգևատրվեցին վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով:
Տարվա լավագույն ուսուցիչ և դաստիրակ ճանաչված մանակավարժները պարգևատրվեցին ավտոմեքենաներով, իսկ լավագույն տնօրենը համակարգիչով:
Այդ մրցանակները նույնպես հանձնեց վարչապետը:
Ուսուցչի օրվա կապակցությամբ ուղերձով հանդես եկավ վարչապես Հ. Աբրահամյանը, որում մասնավորապես նշեց.
«Սիրելի ուսուցիչներ, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:
Այն շատ սիրված տոն է յուրաքանչյուրիս համար: Հայ ժողովուրդը միշտ էլ բարձր է գնահատել ուսուցչի նվիրյալ գործունեությունն ու հավատարմությունը իր վեհ կոչմանը: Ձեր անձնվեր աշխատանքի շնորհիվ է, որ դուք մշտապես, նույնիսկ հայրենիքի համար ճակատագրական պահերին, հուսալի թիկունք եք եղել՝ յուրովի ամրացնելով հայոց պետականության հիմքերը: Դրա մասին է վկայում մեր ժողովրդի բազմադարյա
պատմությունը, երբ նույնիսկ պետականության կորստի պայմաններում հայ ուսուցիչը շարունակում էր սերունդ կրթել՝ մտապատկերում ունենալով վերականգնված պետականության տեսլականը: Մեր նորագույն պատմությունը կերտելու առաջին իսկ օրերից՝ հաղթահարելով դժվարություններ,
դուք ձեր անխոնջ աշխատանքով մեծապես նպաստեցիք նորաստեղծ պետության կայացմանը: Մենք կարողացել ենք արձանագրել հաջողություններ, որովհետեւ դուք մշտապես սերմանել եք եւ սերունդների մեջ վառ պահել հայրենիքին անմնացորդ նվիրվելու գաղափարը:
Սիրելի ուսուցիչներ, Կրթական համակարգը մշտապես պետական հոգածության կարիք է ունեցել: Գիտակցելով այդ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցում եւ շարունակելու է ամեն կերպ աջակցել համակարգին՝ կարեւորելով գիտելիքահեն եւ մրցունակ տնտեսության նշանակությունը ժամանակակից աշխարհում: Դա բխում է մեր ազգային շահերից: Վստահեցնում եմ ձեզ, որ կառավարության դերակատարությունը եւ աջակցությունն այդ գործընթացին աստիճանաբար դառնալու է ավելի շոշափելի եւ տեսանելի:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ երջանկություն ու անսպառ եռանդ ձեր ազգանվեր առաքելության մեջ»:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+
Նմանատիպ նյութեր
1849 դիտում
22:40 09-10-2021
Հանրության լայն շրջանակին ներկայացվեց Կորյունի «Վարք Մաշտոցի» գրքի վերախմբագրված տարբերակը
7293 դիտում
21:16 15-05-2017
Մեր գլխավոր խնդիրը կրթության որակի բարելավումն է. ՀՀ կրթության և գիտության նախարար