211652_close_icon
views-count1724 դիտում article-date 10:10 06-10-2014

ԱՄՆ-ում փորձարկել են անձնակազմ չունեցող մոտորանավակներ. տեսանյութ

ԱՄՆ-ում պատրաստել են անձնակազմ չունեցող մոտորանավակներ, որոնք ավտոմատ ռեժիմով ուղեկցելու են խոշոր ռազմանավերը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Մեթյու Կլանդերին:  Նրա խոսքերով՝ այդ մոտորանավակները, որոնց երկարությունը կազմում է 11 մետր, օգոստոսին հաջողությամբ փորձարկվել են Վիրջինիա նահանգի Ջեյմս գետում: Կլանդերը չի բացառել, որ հետագայում այդ մոտորանավակները կարող են օգտագործվել նեղուցներում, ինչպիսիք են Հորմուզի ու Մալակկայի նեղուցները: Նա հավելել է, որ մոտորանավակները կարող են ստանալ գնդացիրներ, իսկ մեկ մարդը կհետևի այդօրինակ մինչև 20 մոտորանավակի գործողություններին: 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր