211652_close_icon
views-count1902 դիտում article-date 11:03 07-10-2014

Ստեփան Դեմիրճյանը դեռևս չի որոշել՝ մասնակցե՞լ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, թե՞ ոչ. 168 ժամ

«168 ժամ»-ը գրում է. «ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը դեռևս չի որոշել՝ մասնակցե՞լ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ թեև Դեմիրճյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ է, սակայն նա չի մասնակցում եռյակի մարզային հանրահավաքներին, քանի որ այդ հանրահավաքներին մասնակցում են միայն ՀԱԿ կուսակցության անդամները: Իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչների մոտ Դեմիրճյանը մի քանի անգամ ասել է, որ ինքը վերջնական՝ որոշում չունի` մասնակցե՞լ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, թե՞ ոչ: Դեմիրճյանը ցանկանում է, որ հանրահավաքի կազմակերպիչ կուսակցությունների շարքում` ԲՀԿ-ի,ՀԱԿ-ի և «Ժառանգության» կողքին նշվի նաև ՀԺԿ-ի անունը: Հանրահավաքի կազմակերպիչները, հնարավոր է, բավարարեն այս պահանջը»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր