Կկայանա Հայաստանի Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի միջև համագործակցության միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության՝
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 8-ին կկայանա
Հայաստանի Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության
միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստը: Նիստը կբացեն ՀՀ ԱԺ փոխնախագահ,
համագործակցության խմբի համանախագահ Հերմինե Նաղդալյանը եւ Վրաստանի
խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն:
Նշենք, որ վերջին տարիներին թեեւ Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական
համագործակցության խմբերի աշխատանքները դանդաղել էին, ինչը պայմանավորված էր երկու
երկրների ընտրությունների գործընթացի կազմակերպման հետ, սակայն այժմ երկու երկրների
միջխորհրդարանական համագործակցության խմբերի աշխատանքներն էականորեն ակտիվացել
են: Համագործակցության խմբերի աշխատանքների ակտիվացմանը նպաստել է նաեւ ՀՀ ԱԺ
նախագահ Գալուստ Սահակյանի պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն: