211652_close_icon
views-count1843 դիտում article-date 11:52 08-10-2014

Քարիմ Բենզեման կարող է բաց թողնել Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել Ֆրանսիայի հավաքականի մարզումը, տեղեկացնում է Goal.com-ը: Հարձակվողը ձախ ոտքի հատվածում մկանային ցավեր է զգացել և թիմի բժշկի հետ խորհրդակցելուց հետո ուղևորվել է հանդերձարան: Բենզեման կարող է բաց թողնել Պորտուգալիայի և Հայաստանի հավաքականների հետ կայանալիք ընկերական հանդիպումները: Հիշեցնենք, որ Հայաստան – Ֆրանսիա հանդիպում կկայանա հոկտեմբերի 14-ին:

Նմանատիպ նյութեր