211652_close_icon
views-count1193 դիտում article-date 10:12 09-10-2014

Իրանը և «վեցյակը» բազմակողմ բանակցությունները կշարունակեն հաջորդ շաբաթվա վերջում

Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ բազմակողմ և երկկողմ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթվա վերջում՝ Վիեննայում: Այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աֆղամ Մարզիեն: Associated Press-ն էլ գրում է, որ նույն ժամանակահատվածում տեղի կունենա հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆի միջև: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-26-ը Նյու Յորքում անցկացված բանակցությունները խնդրի լուծման առանցքային հարցերի շուրջ առաջընթացի հասնելու որևէ արդյունք չտվեցին:

Նմանատիպ նյութեր