211652_close_icon
views-count723 դիտում article-date 13:40 13-06-2015

Իրանը և «վեցյակը» կշարունակեն բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

Իրանի և միջազգային «վեցյակի» պատվիրակությունները Վիեննայում շարունակում են Թեհրանի միջուկային հարցով համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն: Նախօրեին Վիեննայում կայացել է բանակցությունների հերթական փուլը՝ քաղտնօրենների մակարդակով, ինչից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Սերգեյ Ռյաբկովն առանձին հանդիպումներ է անցկացրել Իրանի ԱԳ փոխնախարարներ Աբբաս Արաղչիի և Մաջիդ Թախթ Ռավանչիի, ինչպես նաև Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Հելգա Շմիդտի հետ: Ռյաբկովի խոսքով՝ չի բացառվում, որ համապարփակ համաձայնագիրը պատրաստ կլինի մինչև հունիսի 30-ը: Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, ով հիվանդանոցում էր հայտնվել ոտքը կոտրելուց հետո, հայտարարել է, որ բանակցություններին ամբողջովին կներգրավի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:

Նմանատիպ նյութեր