1126 դիտում
12:24 09-10-2014
Ռուսաստանի և Վրաստանի նախագահների հանդիպման պահը դեռ չի հասունացել. նախագահի խորհրդական
Ռուսաստանի և Վրաստանի նախագահների հանդիպման հարցը դեռ չի հասունացել: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահի՝ արտաքին հարցերով խորհրդական Թենգիզ Պխալաձեն՝ մեկնաբանելով Forbes Georgia-ին տված Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հարցազրույցը:
Պխալաձեն նշել է, որ Մարգվելաշվիլին ներկա պահին էլ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած հանդիպմանը, որը կգործի ի նպաստ Վրաստանի:
«Նախագահը մեկ անգամ չէ, որ հայտնել է ցանկացած քաղաքական գործչի հետ հանդիպելու պատրաստակամության մասին, որքան էլ օրակարգում դրված լինեն բարդագույն հարցեր,այդ թվում՝ Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ: Նախագահն այդ հանդիպումներից չի խուսափում, սակայն ներկա պահին այդ հարցը չի քննարկվում»,-ասել է նա՝ հավելելով, որ եթե Ռուսաստանը պատրաստ լինի Վրաստանի տարածքներն ազատելուն, այդ դեպքում հնարավոր կլինի հանդիպում կազմակերպել:
Forbes Georgia-ին տված հարցազրույցում Մարգվելաշվիլին ասել էր, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինին ինքը շատ հետաքրքիր մարդ է համարում, ով ունակ է իրատեսականորեն լուծել Վրաստանի համար ամենաբարդ հարցերը:
«Ես անձամբ չեմ ճանաչում նրան, սակայն հուսով եմ, որ նա ռացիոնալ քաղաքականության կողմնակից է»,-ասել էր Վրաստանի նախագահը:
Նմանատիպ նյութեր
6547 դիտում
22:51 15-09-2017
Արա Պողոսյան. Հասունացել էր բասկետբոլի կանոնավոր առաջնություն ունենալու պահը
18866 դիտում
10:41 29-04-2018
Եվ այսօր, առավել քան երբևէ, հասունացել է մեր ձեռքբերումներին իրավական կարգավիճակ տալու պահը. ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆ.
2224 դիտում
09:12 29-10-2021
Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման կարիքը հասունացել է. ռուս վերլուծաբան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
808 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
931 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի