1275 դիտում
15:42 09-10-2014
Ե՞րբ սկսել աշնանացան ցորենի ցանքսը. տեսանյութ
Երբ սկսել աշնանացան ցորենի ցանքսը: Արմավիրցի հողագործները երկընտրանքի առջև են, շատերը չեն շտապում դաշտ: Ցածր բերք ստացած գյուղացիական տնտեսությունները համոզված են, որ ցորենը ժամանակից շուտ ցանելու դեպքում օգուտ չեն ստանա: Սարդարապատցի Կոլյա Պողոսյանը անցած տարի մոտ մեկ հեկտար էր ցանել, բերքը քիչ էր ու անորակ: Նրա կարծիքով, պատճառը ցանքսը շուտ կատարելն էր:
Նրա համագյուղացի Համլետ Թադևոսյանը հակառակ կարծիքին է, աշնանը որքան շուտ ցորենը կանաչի, այնքան բարձր բերք կապահովի: Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը ցանքսի ճիշտ ժամանակը հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածն է համարում: Կառավարության աջակցության ծրագրով նախատեսված սերմնացուի չափաքանակը գյուղվարչությունն արդեն բաժանել է, մնացած մասը գյուղացիները կլրացնեն սեփական միջոցներով: Առաջին վերարտադրության սերմացուի 1 կգ-ի արժեքը 80 դրամ է: Գյուղացին մինչև հաջորդ տարվա հոկտեմբերի 1-ը պարտքը պետք է վերադարձնի կրկնակի չափով:
Ամռան ամիսներին մարզի շատ գյուղացիական տնտեսություններ ոռոգման ջրի պակաս զգացին: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցրեց, որ աշնանացանի ժամանակ ոռոգման ջուր բոլորին կհասնի: Գյուղնախարարի խոսքով, աշնանացան ցորենը ոռոգվելու է արտեզյան հորերի միջոցով, որոնց քանակը գյուղերում ավելացել է:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34919]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1734 դիտում
16:28 07-08-2021
Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021թ. պետական աջակցության ծրագիրը կիրականացվի բոլոր մարզերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
944 դիտում
16:55 31-08-2015
Պետական օժանդակության ծրագրերով հանրապետություն է ներկրվել աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացու
Այս բաժնից
961 դիտում
14:00 20-01-2025
Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
703 դիտում
13:49 20-01-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին
427 դիտում
13:37 20-01-2025
Ներդրված է պետությունից գողացված միջոցների վերադարձի համակարգը․ Նիկոլ Փաշինյան