211652_close_icon
views-count1894 դիտում article-date 22:04 09-10-2014

Ես վտանգեցի իմ կարիերան, երբ որոշեցի մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին. Ռոնալդու

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ հրաժարվել է հետևել բժիշկների խորհուրդներին և մասնակցել է Չեմպիոնների լիգայի 2013/2014 մրցաշրջանի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը: «Այո, ես վտանգեցի իմ կարիերան, երբ որոշեցի չլսել բժիշկների և մասնակցել լիսաբոնյան եզրափակչին: Կյանքում ոչինչ հնարավոր չէ հաղթել առանց ռիսկի: Ես կարողացա Չեմպիոնների լիգայում արդյունավետության ռեկորդ սահամանել: Իհարկե, լավ կլիներ, եթե ես դադար վերցնեի, սակայն ոչ ոք չի ցանկանում բաց թողնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կամ աշխարհի առաջնությունը: Ես ինձ այդքան էլ լավ չէի զգում, սակայն ձգտում էի ստեղծված իրավիճակից քաղել առավելագույնը: Ակումբային մակարդակով ամեն ինչ հիանալի դասավորվեց: Ես գոլեր խփեցի, իսկ «Ռեալ»-ը նվաճեց Չեմպիոնների լիգայի իր 10-րդ տիտղոսը: Իսկ ահա միջազգային մրցասպարեզում ամեն ինչ այլ կերպ դասավորվեց»,- ասել է Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր