Պեպեն և Ռոնալդուն պատրաստ կլինեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն ապաքինվել է ոտքի մկանային վնասվածքից և կարող է մասնացկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին, որի շրջանակում «Արքայական ակումբը» կհանդիպի «Ատլետիկո»-ի հետ: Սպասվում է, որ վճռորոշ խաղին իր թիմին կկարողանա օգնել նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ում ապաքինման գործընթացը նույնպես հաջող է ընթանում:
Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 24-ին` Լիսաբոնի «Էստադիո դա Լուժ» մարզադաշտում: