211652_close_icon
views-count683 դիտում article-date 16:39 10-10-2014

«Միլան»-ին հետաքրքրել է «Շալկե 04»-ի պաշտպանը

Մոտ ապագայում «Միլան»-ի շարքերում կարող է ևս մեկ ճապոնացի լեգիոներ հայտնվել: Ինչպես տեղեկացնում է Sportmediaset-ը, «ռոսոներիները» լրջորեն հետարքրված են Ճապոնիայի հավաքականի և «Շալկե 04»-ի եզրային պաշտպան Ացուտո Ուչիդայի ծառայություններով: Վերջինիս պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Նշենք, որ ընթացիկ տարվա հունվարից «Միլան»-ի կազմում հանդես է գալիս Ճապոնիայի հավաքականի մեկ այլ խաղացող Կեյսուկե Հոնդան:

Նմանատիպ նյութեր