3538 դիտում
11:58 11-10-2014
Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդին Չեխիայում ձերբակալվե՞լ է. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ըստ Maxinfo-ի տեղեկությունների՝ օրերս Չեխիայում ձերբակալվել է Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդին՝ Ռոբերտ Երիցյանը;
Երեկ սույն տեղեկությունը ճշտեցինք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից. մեր հարցին ստացանք գրավոր պատասխան. «ՀՀ գլխավոր դատախազությունը, տեղեկատվություն ստանալով հետախուզվող Ռոբերտ Երիցյանի՝ Չեխիիայում գտնվելու վերաբերյալ, Չեխիայի իրավասու մարմիններին ներկայացրել է Ռոբերտ Երիցյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն: Ռոբերտ Երիցյանը հետախուզման մեջ է գտնվում 10. 06. 2009 թ.-ից: Նա մեղադրվում է պետական գործչի սպանության փորձ կազմակերպելուն դրդելու համար՝ ՔՕ 34-38-305 հոդվածներով»,- ասում է դատախազության պատասխանատուն:
ՀՀ դատախազությունն այս պատասխանով ոչ հաստատել և ոչ էլ հերքել է Ռոբերտ Երիցյանի ձերբակալման մասին լուրը: Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաև Ալբերտ Երիցյանից, ով մինչ հարցը լսելը չէր հերքել, որ ինքը Երիցյանն է, իսկ հարցը լսելուց հետո ասաց. «Այս համարը Երիցյանինը չի»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
676 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
913 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2221 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ