211652_close_icon
views-count16490 դիտում article-date 12:31 18-10-2024

Ավտովթար՝ Երևանում. «Opel Zafira»-ն լուսացույցի տակ բախվել է կայանված «Jeep»-ին. կա 2 վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարնեը, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:25-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «Jeep» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները ու տեղում իրականացրել են հերթապահություն:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Նորիկ Մանուկյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել է նույն վաշտի պարեկ Արամո Մարգարյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Jeep»-ը կայանված է եղել լուսացույցի տակ, երբ «Opel»-ը բախվել է նրան:  

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր