211652_close_icon
views-count1164 դիտում article-date 09:58 13-10-2014

Ուկրաինայում տիրող ճգնաժամը լրջորեն ցնցել է միջազգային դրությունը. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում տիրող ճգնաժամը լրջորեն ցնցել է միջազգային դրությունը: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:յ Լավրովն ընդգծել է, որ ճգնաժամի ազդեցությունը դեռ երկար ժամանակ կզգացվի: Նա հայտնել է, որ ապագայում ակնկալվում են մի շարք անակնկալներ: Նրա խոսքերով՝ Ուկրաինայում տեղի ունեցածը նոր զարգացումների դրսևորում չէր, այլ իրադարձությունների զարգացման գագաթնակետն էր, որն արևմտյան գործընկերները երկար տարիներ իրականացրել են ՌԴ-ի հետ հարաբերություններում:

Նմանատիպ նյութեր