1093 դիտում
11:06 08-02-2023
Դեսպան Ներսեսյանը Լեո Դոհերթիին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում տիրող հումանիտար ճգնաժամը
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակից Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոհերթիի հետ: Տեղեկացնում է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը:
Դեսպան Ներսեսյանը նախարար Դոհերթիին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր ճգնաժամը։ Այս համատեքստում դեսպանն ընդգծել է միջազգային հանրության կողմից հստակ քայլերի անհրաժեշտությունն՝ ուղղված Լաչինի միջանցքով անարգել երթևեկության վերականգնմանը։
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դեսպանն ընդգծել է Ադրբեջանի առավելապաշտական մոտեցման վնասակար ազդեցությունը, որը շարունակում է խաթարել այդ ջանքերը։
Դեսպան Ներսեսյանը և նախարար Դոհերթին ընդգծել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Այս առումով կարեւորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների նշանակությունը։
Դեսպան Ներսեսյանը նաև ընդգծել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կարևորությունը, որը հիմք կդնի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Նմանատիպ նյութեր
871 դիտում
22:24 02-02-2023
Դեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները
Այս բաժնից
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
652 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
703 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան