211652_close_icon
views-count1185 դիտում article-date 11:56 13-10-2014

Հարավային Կորեան ԿԺԴՀ-ի հետ ծովային սահմանի մոտ տեղակայել է հավելյալ ուժեր

Հարավային Կորեան ԿԺԴՀ-ի կողմից աճող ռազմական սպառնալիքների ֆոնին հավելյալ ռազմական ուժ է տեղակայել Դեղին ծովով անցնող միջկորեական ծովային սահմանի մոտ ընկած կղզիներում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի հանձնաժողովին: Վերջինիս հաղորդմամբ՝ Հյուսիսի կողմից հանկարծակի հարձակման դեպքում մարտունակության բարձրացման նպատակով սահմանային կղզիներ են ուղարկվել հավելյալ ուժեր՝ Chiron Man շարժական զենիթա-հրթիռային համալիր և զրահատեխնիկա: 1999, 2002 և 2009 թվականներին երկու Կորեաների նավատորմերի միջև բախումներ են գրանցվել հենց այդ շրջանում, ինչի հետևանքով կորուստներ են գրանցվել զինծառայողների ու տեխնիկայի շրջանում:

Նմանատիպ նյութեր