211652_close_icon
views-count1250 դիտում article-date 12:22 15-10-2014

ԿԺԴՀ-ն ու Հարավային Կորեան վերսկսել են բանակցությունները

ԿԺԴՀ-ի ու Հարավային Կորեայի միջև բանակցություններ են սկսվել ապառազմականացված գոտում, որը միմյանցից բաժանում է երկու երկրներին: Այս մասին հայտնում է հարավկորեական «Ռենհապ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին: Գեներալների մակարդակով բանակցությունները մեկնարկել են Փհանմունջ սահմանակետում, սակայն դա գաղտնի է պահվում Փհենյանի պատճառով, ով չի ցանկանում հնչեղություն հաղորդել տվյալ գործին: Բանակցությունների նպատակը Կորեական թերակղզում լարվածության մակարդակի նվազեցումն է: Հանդիապման նախաձեռնողը Փհենյանն է:

Նմանատիպ նյութեր