211652_close_icon
views-count1571 դիտում article-date 15:43 13-10-2014

Ադոլֆ Հիտլերը խիստ կախվածություն է ունեցել թմրանյութերից. ԱՄՆ հետախուզություն

Ադոլֆ Հիտլերը խիստ կախվածության մեջ է եղել թմրանյութերից, առաջին հերթին մետամֆետամինից ու հոգեմետ դեղերից: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզության գաղտնազերծված փաստաթղթերը:  Դրանց հիման վրա Channel 4 հեռուստաալիքը ստեղծել է «Հիտլեր. գաղտնի թմրամոլ» փաստագրական ֆիլմը: Այն Մեծ Բրիտանիայում կցուցադրվի հոկտեմբերի 19-ին: Հիտլերի ֆիզիկական վիճակի մասին բժշկական հաշվետվություններում նշված է, որ նա օգտագործել է 74 տիպի դեղորայք՝ ներառյալ հոգեմետ դեղեր:  Օրինակ, 1943 թվականի ամռանը Մուսոլինիի հետ հանդիպելուց առաջ Հիտլերն ընդունել է մետամֆետամին, ինչը նրան հնարավորություն է տվել անդադար ու էմոցիոնալ բարձր նոտայի վրա ելույթ ունենալ երկու ժամ շարունակ:

Նմանատիպ նյութեր